Time in Yerevan: 00:00:00
Live Help
Վարձով Վաճառք

Արժեք -

Մակերես -

Անուն ազգանուն
Հեռախոս
Էլ.փոստ
Քաղաք
Գույքի հասցե
Մանրամասն


 

ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ ԱՓԲԸ

 ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ հիմնադրվել է «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ» ընկերության կողմից՝ ԱՊՀ երկրներ մուտք գործելու ռազմավարության շրջանակներում: 2008 թվականի մայիսի 20-ին Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկի կողմից ընկերությանը շնորհվել է «ոչ կյանքի ապահովագրություն» իրականացնելու լիցենզիա (ԱՊՈ թիվ 0009): Ընկերության կանոնադրական կապիտալը սկզբնական շրջանում կազմում էր 612,5 միլիոն ՀՀ դրամ (ավելի քան 2 միլիոն ԱՄՆ դոլար):

Ընկերությունը մտնում է ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ Ընկերությունների Խմբի (Ռուսաստան) մեջ:  Ընկերության Խորհրդի կազմի մեջ են մտնում «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ»-ի առաջատար մասնագետները և բարձրաստիճան ղեկավարությունը,  որոնց գործունեությունը ապահովագրության ոլորտում բազմիցս արժանացել է ռուսաստանյան և արևմտյան մասնագիտական, կառավարական և միջազգային պարգևների:

«ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ընկերությունը առաջարկում է արդի ապահովագրական ծառայություններ և բարձրակարգ սպասարկում՝ համաշխարհային չափանիշներին համապատասխան:

2010 թվականին ընդունվել է որոշում մեծացնել ընկերության կանոնադրական կապիտալը և այսօր այն կազմում է 2,13 միլիարդ ՀՀ դրամ (6 միլիոն ԱՄՆ դոլար): Ընկերության աշխատողների թիվը կազմում է 209:

 

COPYRIGHT TO STEP REAL ESTATE SOLUTIONS. 2013