Time in Yerevan: 00:00:00
Live Help
Վարձով Վաճառք

Արժեք -

Մակերես -

Անուն ազգանուն
Հեռախոս
Էլ.փոստ
Քաղաք
Գույքի հասցե
Մանրամասն


 

Մզկիթ Սաուդյան Արաբիայում

23/01/15 14:14

KAPSARC գիտահետազոտական կենտրոնը, որը տեղակայված է Սաուդյան Արաբիայի Էռ-Ռիադ քաղաքում, իր մեջ է ներառում մեծ բնակելի միկրոզանգված արտասահմանցի գիտնականների և նրանց ընտանիքների բնակության համար: «HOK» դիզայներական և ճարտարապետական կազմակերպությունը այդ միկրոզանգվածի համար նախագծել է տաս հասարակական շինություններ՝ այդ թվում նաև մզկիթներ, գրադարաններ և բոուլինգ:
Միկրոզանգվածի սիրտն ու գլխավոր շինությունը ժամանակակից մզկիթն է, որին հասնելու համար անհրաժեշտ է անցնել ողջ շինությունը արտացոլող լողավազանի վրա կառուցված ապակե կամուրջի վրայով:
Պեռֆոռացված պատերը շրջապատված են թափանցիկ ապակե սալիկներով, որոնք փոփոխում են իրենց արտաքին տեսքը՝ կախված օրվա ժամից. Գիշերը «ապակե արկղը» նմանվում է օդից կախված լապտերի, իսկ օրվա ընթացքում քարե պատերի բարդ նախշերից առաջացած ստվերները գեղեցիկ զարդարում են ինտերիերը: Նույն տարածքում կառուցված է նաև 35 մ բարձրությամբ մինարեթի աշտարակը, որն իր արտաքին տեսքով կրկնօրինակում է մզկիթը:

Կարդացել են 1470 անգամ

COPYRIGHT TO STEP REAL ESTATE SOLUTIONS. 2013