Time in Yerevan: 00:00:00
Live Help
Վարձով Վաճառք

Արժեք -

Մակերես -

Անուն ազգանուն
Հեռախոս
Էլ.փոստ
Քաղաք
Գույքի հասցե
Մանրամասն


 

Քրիստիան Դիորի խանութը Տոկիոյում

30/07/13 10:12

Դիորի շենքը` Դիորի ծրագրի համար մի ցուցափեղկ է, որը իրենից ներկայացնում է մի տրապեզոիդ տուփ և որը գտնվում է Տոկիոյի նորաձևության կենտրոնում, Օմոդեսանդո պողոտայում: Այն կառուցված է թափանցիկ ապակուց դրսից և պատված է թափանցիկ ակրիլ շերտով ներսից: Տրամադրությունը շատ փարիզյան է, հավատարիմ Քրիստիան Դիորի ամենաառաջին խանութին, որը նա հիմնադրել էր Մոնտյեն պողոտայում` պատերի զարդերը, աթոռները մեդալիոնի մեջքով, գորշ երանգները: Բայց այստեղ, ճարտարապետ Պիտր Մերինոն այս բոլորը ձևափոխել է շատ ժամանակակից կերպով: Ընդարձակ մուտքի մոտ տեղադրված է մի կլոր, փայտյա կոճղ, որը պատրաստված է գինգո բիլոբա ծառի փայտից: Գինգո բիլոբան աշխարհի ամենահին ծառերից մեկն է, որը գոյություն է ունեցել մի քանի հարյուր միլիոն տարի: Ժամանակակից կահույքը տեղադրված է բուխարու շուրջը, որի մարմարը 19-րդ դարի է և որը տեղադրել է մի անգլիացի անտիկվար:







Ժամանակակից նկարիչների աշխատանքները կարելի է գտնել յուրաքանչյուր հատակի վրա և յուրաքանչյուր ասպարեզում: Սա 21 - րդ դարի Դիորն է, նվիրված նրա արմատներին, բայց վճռականորեն շրջված դեպի ապագան:

Կարդացել են 3160 անգամ

COPYRIGHT TO STEP REAL ESTATE SOLUTIONS. 2013