Time in Yerevan: 00:00:00
Live Help
Վարձով Վաճառք

Արժեք -

Մակերես -

Անուն ազգանուն
Հեռախոս
Էլ.փոստ
Քաղաք
Գույքի հասցե
Մանրամասն


 

Էկո – գրասենյակ

13/07/13 10:13

Այս անսովոր կառույցը գտնվում է Լոնդոնում, Սուրբ Ջոնս Վուդ շրջանում: Արտաքինից այն նմանվում է շատ հարմարավետ փոսի,իսկ իրականում այն մի փոքր էկո-գրասենյակ է: Իսկ ինչու <<էկո>>: Առաջին հերթին, այն հրաշալիորեն համահունչ է այգու լանդշաֆտի հետ և կարծես մարգագետնի մի մասն է կազմում, որի վրա կառուցվել է: Երկրորդ հերթին փոքրիկ գրասենյակի բոլոր պատերը պատրաստված են բնական փայտից, իսկ գրասենյակի միջին պատերը փայտե չիպսերից են: Կառույցի զվարճալի անվանումը “Շոֆիս” առաջացել է անգլերեն երկու բառերի միացմամբ` shed (խրճիթ) և office (գրասենյակ):
Պատուհաններ այս գրասենյամում կան նույնիսկ տանիքի վրա, իսկ ճակատը` ամբողջովին ապակուց է և այդ պատճառով ցերեկը տարածքը ողողված է արևային լույսով: Ինտերերի ձևավորումը մինիմալ է: Այստեղ կան միայն ամենաանհրաժեշտ իրեր գործունեության և հանգստի համար: Ի դեպ այստեղ կարելի է աշխատել ոչ միայն ներսում: Կառույցը ունի գեղեցիկ բաց ծածկապատշգամբ, որտեղ նույնպես կարելի է հարմարավետ աշխատել:

Կարդացել են 2235 անգամ

COPYRIGHT TO STEP REAL ESTATE SOLUTIONS. 2013