Time in Yerevan: 00:00:00
Live Help
Վարձով Վաճառք

Արժեք -

Մակերես -

Անուն ազգանուն
Հեռախոս
Էլ.փոստ
Քաղաք
Գույքի հասցե
Մանրամասն


 

Լոտոս Տաճարը Հնդկաստանում

10/07/13 11:43

Այս շինությունը ամենագեղեցիկ ճարտարապետական կառույցներից մեկն է Հնդկաստանում: Հարյուրավոր զբոսաշրջիկներ ամեն օր փորձում են ներս մտնել այս հրաշալի տաճարը և հիանալ նրա անսահման գեղեցկությամբ: Այս ուշագրավ շենքը ոնի լոտոս ծաղկի տեսքը և ընդհանուր առմամբ կառուցվել է մարմարից, դոլոմիտից, ավազից և ցեմենտից: Տաճարը չունի սահմանափակումներ այցելուների համար և նրա դռները բաց են տարբեր կրոնների պատկանող մարդկանց առջև:







Այս վայրը ապահովում է անաղարտ միջավայր մեդիտացիայի, խաղաղության և իմաստության համար: Տաճարի կառուցումը ավարտվել է 1986 թվականին և հաայտնի է ամբողջ աշխարհին իր շքեղ ճարտարապետությամբ և դիզայնով: Տաճարը ամենաշատ այցելվող հուշարձաններից մեկն է Հնդկաստանում: Լոտոսը խաղաղության, մաքրության, սիրո և անմահության խորհրդանիշն է: Տաճարի դիզայնը իրենից ներկայացնում է կիսաբաց լոտոս ծաղիկը 27 կանգուն թերթիկներով, որոնք պատրաստված են մարմարից:Տաճարը հնարավորություն ունի հյուրընկալելու մոտավորապես 2500 մարդ և ունի 9 դուռ: Այն տպավորությունն է,կարծես Տաճարը լողում է լոտոս ծաղկի նման ջրի վրա:
2000 թվականին Տաճարը արժանացել է «ԳԼՈԲ Գեղարվեստի ակադեմիայի մրցանակին" ԳԼՈԲ Գեղարվեստի ակադեմիայի կողմից Վիեննայում:Հետևաբար այցելելով Դելլի չմոռանաք նաև այցելել ճարտարապետության այս գլուխգործոցը, որն իմաստության, խաղաղության և հանգստության մի հզոր ուղերձ է:

Կարդացել են 4799 անգամ

COPYRIGHT TO STEP REAL ESTATE SOLUTIONS. 2013