Time in Yerevan: 00:00:00
Live Help
Վարձով Վաճառք

Արժեք -

Մակերես -

Անուն ազգանուն
Հեռախոս
Էլ.փոստ
Քաղաք
Գույքի հասցե
Մանրամասն


 

Արտասովոր հյուրանոցներ.

10/06/13 12:25

Monastero Santa Rosa հին մենաստանը վաղուց արդեն լյուքս դասի հյուրանոց է, որի նախկին համեստությունից ոչինչ չի մնացել։ Այժմ այն կանաչի մեջ կորած ճոխ հյուրանոց է Իտալիայում։ Այն ունի Վեզուվի հրաբուխին նայող 20 հրաշալի խուց։ Հյուրանոցի ղեկավարությունն ինչ-որ տեղ պահպանել է մենաստանի մթնոլորտը. բարձր պատերը հյուրանոցը կտրում են շրջակա աշխարհից, ներսում պահպանված են կամարներով միջանցքներն ու կամարակապ առաստաղները։ Սակայն հարմարավետության հարցում՝ ոչ մի փոխզիջում հին սպարտայական պայմաններին. մենաստանը համապատասխանում է հինգաստղանի հյուրանոցի բոլոր կանոններին։
Monastero Santa Rosa -ում կարելի է օգտվել SPA-կոմետիկայից, որը պատրաստված է 17-րդ դարի դոմինիկյան վանականների բաղադրատոմսով։ Իսկ ռեստորան գնալու համար մենաստանի սահմաներից դուրս գալու կարիք չկա. Monastero Santa Rosa - ն իրենն ունի, մասնագիտացած է իտալական խոհանոցի եւ ծավամթերքի վրա։

Կարդացել են 2229 անգամ

COPYRIGHT TO STEP REAL ESTATE SOLUTIONS. 2013