Time in Yerevan: 00:00:00
Live Help
Վարձով Վաճառք

Արժեք -

Մակերես -

Անուն ազգանուն
Հեռախոս
Էլ.փոստ
Քաղաք
Գույքի հասցե
Մանրամասն


 

Ազգային թանգարան Զայեդ

10/06/13 12:19

Հանդիսանալով հուշարձան և հուշակոթող Միացյալ Արաբական Էմիրաթների հիմնադիր նախագահ շեյխ Զայեդ իբն Սուլթան Ալ Նահայանին` Զայեդ ազգային թանգարանը նպատակ ունի դառնալու առանցքային կետ զարգացող Սաադիյաթ կղզու Մշակութային թաղամասում: Թանգարանի բոլոր ասպեկտները` ճարտարապետական նախագծից մինչև թանգարանի ցուցադրության թեմաները արտացոլելու են հանգուցյալ շեյխ Զայեդի կյանքն ու արժեքները:
Թանգարանի թռչնի թևեր հիշեցնող աշտարակները նմանեցված են թռչող բազեյի` որպես հարգանքի տուրք բազեյով որսի հանդեպ շեյխ Զայադի տածած սիրուն: Դրանք հանդես են գալիս որպես ջերմային աշտարակներ` բնական սառեցման համակարգի անբաժանելի մասեր, որոնք մղում են տաք օդը դեպի վեր և դուրս` ստեղծելով դրսից սառը օդի ցածր ճնշման հոսք դեպի թանգարանի ներս :
Թևերը վեր են խոյանալու արհեստական հողի թմբից, որում տեղակայված է լինելու ստորգետնյա նախասրահ մանրածախ առևտրի կետերով, բացօթյա ցուցասրահներով, ճաշարանով և դահլիճով: Ստորգետնյա նախասրահը կօգտվի հողի ջերմային հատկության առավելություններից` կրճատելով ջերմության վերահսկման հետագա ծախսերը: Ողջ թանգարանը շրջապատված է լինելու ջրային մասսայով` Սաադիյաթ կղզու Մշակութային թաղամասի համար ստեղծվող բազմաթիվ նախագծերի միջև դառնալով առանձնահատուկ մշակութային ուղենիշ:

Կարդացել են 2482 անգամ

COPYRIGHT TO STEP REAL ESTATE SOLUTIONS. 2013